Saturday 13 March 2010

Charents (Չարենց)

Happy, birthday, Charents!
***

V.

Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ
Պոեմն, անհուն, եւ մեղսական, եւ թովիչ:
Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,
Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ:
Սիրում եմ այլ արհեստական և անհայտ… [մեկ բառ ջնջված է]
Հրապույրներն, ալկոհոլից մինչև հաշիշ…[վերջին բառը ջնջված է և փոխարինված մեկ այլ, անընթեռնելի բառով]
Բայց, ինձ համար լուսե ցնորք է անհաս
Վեշտասնամյա պատանու սերն արևոտ
[ջնջված է, փոխարինված “արեւի”-ո՞վ]
Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե
Մի տրփուհի աստվածածին կրքերն
Չարժե սիրած մի պատանու մանկատես
Բարով մարմինն, աստվածային ու գերիչ:
Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան
Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,
Տասնևչորսից մինչև տասնհինգ տարեկան,
Արեւագույն, որպես սրինգ, հմայիչ:
Դրանից չէ, որ հնագույն Հոմերից
Մինչև Գյոթե, մինչև Ուայլդ ու Չարենց
[այստեղ նախորդ և հաջորդ հատվածները բաժանված են գծով, հավանաբար` էջի ծալքի հետքն է]
Քանի վսեմ և հանճարեղ մարդ՝
Այդ վայելքին զոհել է կյանք գույք, անուն:
Ամենատես Լեոնարդն է խմել թույն՝
Հալածանքի մրուր, հանուն այդ սիրո,
Վինկելմանն է, էստետն այդ նոր, մեծագույն՝
Մահվել է դրան, խոցված բազում վերքերով:
Եվ վերջապես գեղեցկության ու փառքի
Վերջին արքան և ինքնակալն իսկական
Տվեց թե երգ, թե մեծությունը թե վառ՝
Ուայլդն էր այն ՝ վերջին էստետն՝
Եվ ես՝ մեր խեղճ նաիրյան աշխարհի
Պոետս անօգ՝ անպատմուճան մի արքա.
Իբրեւ վերջին ասպետ՝ սերվածս մարդկային
Հանճարակիր ընտանիքից ահարկու (՞),
Վերջին հելլեն՝ կոմունիզմի այս դարում:
Վերջին էստետ՝ աղբանոցյալ պառնասում՝
[մի բառ ջնջված է, վերևում ավելացված է «պառնասում»]
Վայելեցի սերն այդ՝ [միակ] լույս մի, -
[հաջորդ էջ]
Եվ այրական կիրք՝
Ըմպելով մաղձ, ապա, և սև մի ցասում՝
Անասնական թաբուների կողմից խեղճ,
Արևատենչ ու շնչազ[ուրկ (՞)] այրերի
Որոնք սիրո, գեղեցկության ցոլքի… տեղ
[ջնջված բառ, վերևում անընթեռնելի բառ է ավելացված, որն ավարտվում է -տեղ արմատով ]
Նստուկն են մեծ պաշտում՝ կանանց
Եվ ստինքով՝ ամուսնական անկողնում սեփական
…իներով ամեն գիշեր միասին
Իրար քթի բույրեր են թողնելու
Եվ մերձենում, իբրև երկու ամուսին:
Օ, մարդկային գեղեցկություն ընտանեկան,
Օրինական, թույլատրված «մաքուր» սեր,
Ես բրոնզյա մարմնի մեկ…
[ամբողջ տողը ջնջված է]
Թող վայելի քեզ տեսնելով
Ես պարմանու մարմինն եմ լոկ երազել...

Չարենց

*Ինքնագիր գրական հանդես, No. 5, 2008.

No comments: